ՎԱՀԱԳՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Դաշնակահար:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ:
Ծնվ. 30.08.1968թ., Երևան:
Ջութակահար Կարո Հայրապետյանի որդին է:
Դպրոցական տարիներից զբաղվում է ջազ երաժշտությամբ:
Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական հատուկ դպրոցի դաշնամուրի բաժինը, ապա` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը:
Ջազ երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել և սովորել Նյու Յորքում, համաշխարհային ջազ լեգենդներ Բարրի Հարրիսից և Ֆրենկ Հյուիթից:
Համագործակցել է բազմաթիվ լեգենդար երաժիշտների հետ:
Նյու Օրլեանում թողարկել է 3 ձայնասկավառակ` «Love for sale», «Tripp to New Orleans» և «Bop it up»:
Վիլնյուսում մասնակցել է ջազ փառատոնի և արժանացել «Գրան Պրի» մրցանակի:
Մասնակցել է նաև մի շարք այլ միջազգային ջազային փառատոների` Լեհաստանի «Jazz Jamboree», Սանկտ-Պետերբուրգի, Մոսկվայի (1997-99թթ), Նյու Օրլեանի, Մոնրեալի և այլն:
Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում և՝ իր տրիոյի, և՝ համաշխարհային լեգենդար երաժիշտների հետ:
Ջազ է դասավանդել Սիրիայում, Իրանում, Լիբանանում և Երևանում:
1998թ-ից «Armenian Navy Band» խմբի դաշնակահարն է:
2005թ. հիմնել է «Կատուներ» խումբը:
Յուրաքանչյուր տարի մասնակցում է Կիպրոսում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած ամենամյա «Ապագայի ջազ» ծրագրին, որտեղ դասավանդում է և ելույթ է ունենում հանրաճանաչ կոնտրաբասահար Արի Ռոլանդի և նրա խմբի հետ:
Թողարկել է առաջին անհատական «Singin and Swingin» ձայնասկավառակը:
«Խճճված զուգահեռներ», «Եթե բոլորը» և «Շորն ու շորշորը» ֆիլմերի երաժշտության հեղինակն է, որը կատարվել է «Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի բացման ժամանակ:
2013թ. արժանացել է հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն կոմպոզիտոր» մրցանակին` «Եթե բոլորը» ֆիլմի համար:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


